28/04/2023 17:51
Ադրբեջանը փորձում է ուժային մեթոդներով հարցերը լուծել․ համարժեք գործողություներ պետք է լինեն նաև ռուսական կողմից․ Վահրամ Բալայան
«Բավականին ծանր կացության մեջ ենք հայտնվել՝ անկանխատեսելի հետևանքներով»,- անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին, ասել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը՝ «Արմենպրես»-ին:
Վահրամ Բալայանի խոսքով՝ ամենամեծ ակնկալիքը ռուս խաղաղապահներից է։
«Ըստ էության, համաձայնագիրն էլ է դա ենթադրում: Կարծում եմ՝ ռուսական կողմի հետ ևս որոշակի աշխատանք պետք է տարվի՝ իրավիճակը շտկելու առումով։
Ադրբեջանը փորձում է ուժային մեթոդներով հարցերը լուծել: Կարծում եմ՝ համարժեք գործողություներ պետք է լինեն նաև ռուսական կողմից: Ամենակարևորն այստեղ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումն է: Ինչպես ասում են, Մոսկվայում պետք է ծնվեն որոշումները, որպեսզի զինվորականությունն իրագործի: Ռուսական իշխանությունների հետ պետք է որոշակի աշխատանք տարվի, ներկայացվի իրականությունը, որովհետև շատ դեպքերում ռուսական կողմը, ինչպես նաև միջազգային հանրությունը, լիարժեք տեղեկատվություն չեն ստանում: Կատարվողից բխող վտանգները պետք ներկայացվեն»,- ասել է Վահրամ Բալայանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում