28/04/2023 15:39
Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջարկներ հնչել են, Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել դրանց քննարկման մեջ. Միրզոյան
Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ավելին, մենք կարծում ենք, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է անխափան և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ։ Այն, ինչ Ադրբեջանն արել է և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է։ Մնացած ամեն ինչ, ինչ վերաբերում է և կարող է վերաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի ձևաչափով», - ասաց Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Լաչինի միջանցքում զուգահեռ վերահսկողությունից՝ Արարատ Միրզոյանն արձագանքեց.
«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից հրապարակային առաջարկներ հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»։