28/04/2023 20:35
Ի՞նչ արդյունքներ են գրանցել հայ բռնցքամարտիկները՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականի 7 ներկայացուցիչ ռինգ են դուրս եկել ու հաղթել, հայտնում է ՀԱՕԿ-ը։
Էրիկ Առստամյանը (54 կգ) պարտության է մատնել մալթացի մրցակցին, Ոսկան Ոսկանյանը (60 կգ) և Արմեն Պողոսյանը (75 կգ) ՝ իսրայելցիներին, Արթուր Մկրտչյանը (63, 5 կգ) և Յուրա Բաբլումյանը (67 կգ)՝ Բոսնիա Հերցոգովինայի պատվիրակներին, Արման Միսկարյանը (71 կգ)՝ Ալբանիայի, իսկ գերծանրքաշային Ալբերտ Հարությունյանը նոկաուտի է ենթարկել Մոլդովայի պատվիրակին։