28/04/2023 13:57
Հայաստանն առաջարկում է ընդլայնել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Հայաստանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։
Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար։
«Մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի ավելացնեն թե՛ մարդկանց թվաքանակը, թե՛ նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - ասել է Արմեն Գրիգորյանը։