28/04/2023 10:27
ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։
«Ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Մեզ մոտ շատ լավ է ստացվում Հայաստանի սահմաններով աշխատանքը»,- Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանն ասել է Ասրյանը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ արձանագրել է, որ համագործակցությունը շատ դրական է։
«Մեզ հնարավորություն է տրվում դիտորդական առաքելության շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, բայց այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- նշել է Կատրին Կոլոնան։