28/04/2023 15:59
Հնդկաստան այցի շրջանակներում համագործակցության ամուր կապեր ստեղծվեցին․ Նախարար
ՀՀ առողջապահության նախարար Անայիտ Ավանեսյանն ամփոփել է Հնդկաստան այցը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․
«Ուրախ էի ականատես լինելու, թե ինչ մեծ տեմպերով է զարգանում առողջապահության ոլորտը Հնդկաստանի Հանրապետությունում, և վերջին տարիներին բժշկական տուրիզմը դարձել է երկրի տնտեսության հարաճուն ճյուղերից մեկը:
Եղանք առաջատար բժշկական հաստատություններում, ծանոթացանք նորագույն սարքավորումներով հագեցած, մասնագիտական մեծ ներուժ ունեցող կենտրոններում մատուցվող ծառայություններին:
Ուրախ ենք, որ այցի շրջանակներում համագործակցության ամուր կապեր ստեղծվեցին»: