29/04/2023 10:59
Ինչպե՞ս կարգավորել տեստոստերոնի մակարդակը. Խորհուրդներ Սևադա Հակոբյանից
Տղամարդկանց սեռական ֆունկցիայի պատասխանատու տեստոստերոն հորմոնը հաճախ կարող է նվազել և անուշադրության հետևանքով հանգեցնել առավել լուրջ խնդիրների։
Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝
սեռական մղման նվազում,
մկանների զանգվածի կորուստ,
թուլություն,
տրամադրության, աշխատունակության անկում:
Բժիշկ-սեքսոպաթոլոգ Սևադա հակոբյանը տեստոստերոնի վերականգնման համար խորհուրդ է տալիս.
Բարելավել քնի հիգիենան. Տղամարդու օրգանիզմը ավելի շատ տեստոստերոն է սինթեզում, երբ նա քնում է: Արդյունքում, որքան քիչ է նա քնում, այնքան պակաս տեստոստերոն է արտադրում: Երիտասարդ տղամարդկանց շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ քունը 1 շաբաթ կրճատելուց հետո տեստոստերոնի մակարդակը նվազել է 10% -ով:
Գիշերային քունը կարևոր է, անհրաժեշտ է քնել 7-9 ժամ:
Կրճատել կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը
Պարբերաբար մարզվել
Կառավարել սթրեսը
Կարգավորել քաշը. Ճարպակալումը կապված է նաև ցածր տեստոստերոնի հետ:
Սովորաբար, տղամարդու որոշ տեստոստերոն վերածվում է մեկ այլ հորմոնի, որը կոչվում է էստրոգեն:
Այս գործընթացը սովորաբար տեղի է ունենում ճարպային բջիջներում: Այսպիսով, ավելորդ քաշ ունենալը կամ գեր լինելը կարող է մեծացնել էստրոգենի վերածված տեստոստերոնի քանակը և իր հերթին նվազեցնել տեստոստերոնի ընդհանուր մակարդակը:
Քաշը վերահսկողության տակ պահելու համար խորհուրդ է տրվում ընտրել առողջ սնունդ, խուսափել շաքարավազից և վերամշակված կերակուրներից:
Զուգահեռ պարբերաբար մարզվել և փորձել ակտիվ մնալ:
Տեստոստերոնի արտադրությունը կարող է խաթարվել նաև որոշ դեղամիջոցների և հորմոնների միջոցով, ուստի պետք է խուսափել անաբոլիկ ստերոիդներից և հավելումներից, քանի որ անաբոլիկ ստերոիդները կամ աշխատունակությունը բարձրացնող այլ դեղամիջոցներ կարող են խանգարել տեստոստերոնի արտադրությանը։
Պետք է խուսափել նաև այն հավելումներից, որոնք պնդում են, որ իբրև թե խթանում են տեստոստերոնի մակարդակը:
Ցածր տեստոստերոնի ախտանիշներն ու սեռական ցանկության նվազումը ազդակ է, որ անհապաղ պետք է դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Ցածր տեստոստերոնի այլ հնարավոր պատճառներ ևս բացահայտվում են մանրակրկիտ ֆիզիկական քննության միջոցով՝ ինչպիսիք են բորբոքումը կամ սեռական գեղձերում վարակը:
Նշենք, որ սեքսոլոգիական համալիր բուժումը հնարավորություն է տալիս լիարժեք վերականգնել սեքսուալ ֆունկցիան:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։