29/04/2023 10:02
Նիկոլը կնշի իր կործանած պետության քաղաքացու օրը, այն քաղաքացու, ով փողոցը փակել էր վերջին անգամ խորոված անելու համար, որովհետև հետո միայն թաղման հացի սեղանների պետք է նստեր․ Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Քաղաքացու օրվա վերաբերյալ գրառում է արել․
«Այսօր Նիկոլը կնշի իր կործանած պետության քաղաքացու օրը:
Այն քաղաքացու, որին սկզբից խոստանում էր «Սաշիկի 50%-ները», բայց չէր ասում, որ թողնելու է երկրի տարածքից ընդամենը 50%-ը:
Այն քաղաքացու օրը, որի երիտասարդը, ճի՛շտ է, «այդքան ուրախ չէր տեսել իր հորն ու մորը», բայց չէր գիտակցում, որ մեկ տարի անց «ուրախ հերն ու մերը» Եռաբլուր կարող է չկարողանան մտնեն իրեն տեսնելու համար:
Այն քաղաքացու օրը, որը, ճի՛շտ է, «տուգանքի մատերիալ չէ», բայց մեռնելու, սպանվելու, խաբվելու, մանիպուլացվելու, գերի ընկնելու, հիասթափվելու, արտագաղթելու և ինքնությունը կորցնելու «մատերիալ» է:
Այն քաղաքացու օրը, որը նախկինների ու ներկաների մեջ ընտրություն կատարել չկարողանալու պատճառով՝ արժանացավ թուրքի իշխանությանը:
Այն քաղաքացու օրը, որը «ինչ էլ որ լինի՝ իրեն պարտված պետք է չհամարեր», բայց ոչ միայն պարտվեց, այլ նաև ճզմվեց իր իսկ հպարտության ստվերի տակ:
Այն քաղաքացու օրը, որը Երևանի կենտրոնական պողոտան փակել էր վերջին անգամ խորոված ու քյաբաբ անելու համար, որովհետև դրանից հետո միայն հոգեհանգստի ու թաղման հացի սեղանների պետք է նստեր:
Շնորհավոր քո տոնը, «նոր Հայաստանի հպարտ քաղաքացի»:
«Նոր Հայաստան»․
Պետություն, որը չունի սահմաններ...
Իշխանություն, որը չունի չափ ու սահման...
Ողբերգություն, որը անսահման է»: