29/04/2023 21:01
Աբխազիան հայտարարել է՝ լիակատար աջակցություն է հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին
Աբխազիան լիովին աջակցում է Ռուսաստանին՝ հատուկ ռազմական գործողության շրջանակում, բազմաբևեռությանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան։
«Մենք լիովին կիսում ենք մեր դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը՝ աջակցելով հատուկ ռազմական գործողություն իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարության որոշումը։ Ուկրաինայում իշխանությունը զավթել են բանդիտներն ու նեոնացիստները։ 8 տարի շարունակ նրանք ահաբեկչություններ են իրականացրել ռուսների դեմ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում»,- ասել է Աբխազիայի ԱԳ նախարարը։
«Աբխազիան հատուկ ռազմական գործողությունը դիտարկում է որպես միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման սկիզբ․ այնպիսի համակարգի, որը կապահովի հարգանք ժողովուրդների, այդ թվում՝ փոքր ժողովուրդների իրավունքների, նրանց ինքնության և պատմական ճակատագրի նկատմամբ»,- հավելել է Արձինբան։
Նա հայտարարել է նաև, որ Աբխազիայից կամավորներ են մասնակցում հատուկ ռազմական գործողությանը ռուսների կողմից՝ «մոտեցնելով հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը»։