29/04/2023 18:57
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները հաղթանակներ են տարել
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 5-րդ մրցումային օրը տեղի են ունեցել քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները հաղթանակներ են տարել ու ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել 71 կգ քաշային Արման Միսկարյանը։ Նա առաջին ռաունդում 3 անգամ նոկդաունի է ենթարկել չեխ մրցակցին, մրցավարը դադարեցրել է մենամարտը` գրանցելով տեխնիկական նոկաուտ։
Այսօր հաղթանակ է տարել նաև 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը՝ էստոնացի մրցակցի նկատմամբ։
Կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, նա առավելության է հասել Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ:
Բրոնզե մեդալ է ապահովել 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, նա ժամանակից շուտ առավելության է հասել ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանի նկատմամբ: