29/04/2023 20:47
«Բազմաբևեռությունը պետք է հիմնված լինի Ժողովուրդների ինքնիշխանության վրա»
Բազմաբևեռության ձևավորումը, որը պետք է հիմնված լինի ժողովուրդների ինքնիշխանության վրա, կնպաստի ժողովրդավարական հասարակության զարգացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ միջազգային համաժողովի ժամանակ։
«Ժողովուրդների իրական ինքնիշխանության և քաղաքակրթական բազմազանության վրա հիմնված բազմաբևեռությունը կնպաստի ոչ միայն քաղաքական կոնֆլիկտները հարթելուն ու դրանք կարգավորելուն, ոչ միայն միջազգային հանրության յուրաքանչյուր մասնակցի համար արդար կարգ կառուցելուն, ոչ միայն դիկտատուրա ու հեգեմոնիա հաստատելու փորձերին հակազդելուն, այլ նաև իրապես ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն, որը զերծ կլինի այլ երկրների ներքին գործերին ինչպես քաղաքական, այնպես էլ գաղափարական առումով միջամտելուց»,- ասել է Զախարովան։