29/04/2023 16:24
Այս քաղաքացիները մերժում են ձեզ և ձեր տոները. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Այսօր նշում ենք Քաղաքացու օրը և ընդգծում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական էությունը», իր ուղերձում ասել է վարչապետը։ Ո՞ր քաղաքացիների օրն են նշում Փաշինյանն ու իր թիմակիցները՝ էն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, և «երբ պետք լինի կթքի», նրանց տոնը նշու՞մ են։ Էն երիտասարդ քաղաքացիները, որ ոստիկանության բաժիններում, բռնության, ոստիկանների այլասերությունների զոհ են դառնում, նրանց տո՞նն էլ են նշում։ Էն, որ քննչականի 3-րդ հարկի պատուհանից քաղաքացին նետվում և մահանում է, նա ներառվա՞ծ է ձեր հռչակած տոներում։
Կարող եմ էլի թվարկել անպատժելի դեպքեր։ Դրանք աճում են, չեն նվազում։ Այս քաղաքացիները մերժում են ձեզ և ձեր տոները։ Եվ ոչ միայն նրանք։ Նրանք, ովքեր չեն հանդուրժում այս ամենը, ձեր կռությունը, անպատժելիության մթնոլորտը։ Սա է այսօրվա Հայաստանի ժողովրդավարական էությունը։ Դուք նախկինների հմտությունը և կազմակերպչական հատկությունները չունեք ժողովրդավարություն խաղալու։ Ալեն Սիմոնյանը՝ ձեզ օրինակ»։