29/04/2023 18:19
Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոս
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Սուդանում գտնվող Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիներն այժմ գտնվում են Կահիրեում։ Նրանք կժամանեն Հայաստան։
Սուդանում իշխանության համար մարտեր են ընթանում երկու զինված կողմերի՝ երկրի դե ֆակտո ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուհրանի, ով ղեկավարում է երկրի զինված ուժերը և նրա տեղակալ, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև, ով ղեկավարում է Արագ աջակցության ուժերը։