29/04/2023 10:15
«Հրապարակ». Բաքվի հիստերիկ արձագանքը չուշացավ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Այս իրավիճակն անընդունելի է, քանզի ԼՂ բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով»,- երեկ Երևանում ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի վճիռը. «Որոշումը պարտադիր է բոլորի համար և պետք է հարգվի։
Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև ԵՄ-ն և ԱՄՆ-ն»։
Ինչպեսև սպասվում էր՝ Բաքվի հիստերիկ արձագանքը չուշացավ. «2023 թ․ ապրիլի 28-ին Ֆրանսիայի և ՀՀ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում ֆրանսիացի նախարարի հնչեցրած անհիմն պնդումներն անընդունելի են»»։