29/04/2023 15:42
«Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, հրադադարի պահպանում»․ արժե միանալ արցախցի երիտասարդների ստորագրահավաքին․ Բեգլարյան
Արժե միանալ արցախցի մի խումբ երիտասարդների կազմակերպած ստորագրահավաքին՝ որպես իրազեկման և հանրային ձայնի բարձրացման մեխանիզմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝
Ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ․ դեկտեմբերի 7-ի, 2023թ․ փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝
◦ Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,
◦ Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,
◦ Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,
◦ Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում», - նշել է նա։