29/04/2023 14:54
Ինչպե՞ս կարողացանք հավատալ փողոցից եկած խմբակին՝ հատկապես լիդերին, որ որևէ արժանիք չուներ. Արսեն Ջուլֆալակյան (Տեսանյութ)
Մինչև 2018 թվականը ՀՀ-ում գործընթացներ էին տեղի ունենում, որոնց ես համաձայն չէի, բայց դրանք այն ծավալի չէին, որ ի վերջո հանգեցնեին աղետի, այնպիսի աղետի, ինչի հանգեցրեց գործող իշխանության վարած քաղաքականությունը։ Այո՛, տեղին հարցադրում է՝ ինչպե՞ս մենք կարողացանք հավատալ կյանքում ոչնչի չհասած խմբակին, փողոցից եկած խմբակին՝ հատկապես լիդերին, որ որևէ արժանիք չուներ, որևէ լավ արարքով աչքի չէր ընկել, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է սպորտի վաստակավոր վարպետ, պատմական գիտությունների թեկնածու, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանը։
Արսեն Ջուլֆալակյանի գնահատմամբ՝ իշխող ուժը հաջողեց իշխանության գալու հարցում, որովհետև տեխնոլոգիաներ կիրառեցին, խաղարկեցին մարդկանց հույզերը․
«Ինձ մի քանի անգամ խնդրեցին, հորդորեցին միանալ իրենց, ասացին՝ Արսե՛ն, մենք չունենք մասնագետներ, մենք քեզ ենք տալիս ոլորտ, հանուն պետության ստանձնիր պատասխանատվություն։ Որոշեցի, որ եթե մարդիկ տալիս են հնարավորություն, պետք է լծվել գործի, արդյունք տալ։ Ընդամենը կես տարի հետո պարզ դարձավ՝ ո՛չ, այս մարդի չեն եկել արդյունք ցույց տալու համար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։