29/04/2023 15:52
Ամաչում եմ, որ մեր պետությունը ներկայացնում է մի մարդ, որը բարձրագույն կրթություն չունի, դիվանագիտական էթիկետի չի տիրապետում. Ջուլֆալակյան (Տեսանյութ)
Բանականությամբ առաջնորդվելու դեպքում այս իշխանությունը վաղուց պետք է քաղաքական աղբամանում հայտնված լիներ՝ այն պարզ պատճառով, որ դրժել է նախընտրական բոլոր խոստումները։ Ապացուցել է, որ ամենը դրժել են, Սահմանադրությունն են խախտել, ՀՀ տարածքային ամբողջականությունը չեն պահպանել, բանակն են քանդել։ Քաղաքակիրթ երկրներում այդպիսի ուժը շատ երկար ժամանակով կհեռանար, լուսանցքում կհայտնվեր, - Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է սպորտի վաստակավոր վարպետ, պատմական գիտությունների թեկնածու, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանը։
Ջուլֆալակյանի գնահատմամբ՝ երբ մարդ ուղիղ եթերով հայտարարում է, թե ինքը գերագույն հրամանատարն է, որևէ մեկը չկասկածի, նշանակում է՝ պատասխանատվություն է կրում գերագույն գլխավոր հրմանատարի պաշտոնից բխող բոլոր հետևանքների համար։
«Ինձ համար անըմբռնելի է՝ ինչպես կարող է կատարելապես ձախողած ղեկավարը հանրության լայն շերտերի համար դեռ ընդունելի լինել, երբ նայում ես այդ մարդու հարցազրույցները, ամաչում ես, գլուխդ կախում ես, որ քո պետությունը ներկայացնում է մի մարդ, որ բարձրագույն կրություն չունի, դիվանագիտական էթիկետի չի տիրապետում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։