30/04/2023 12:42
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ դեսպանատուն դիմելու համար. Խորհուրդներ
Օտարերկրյա քաղաքացիները, որոնք մտադիր են մուտք գործել ԱՄՆ, պետք է նախ ստանան վիզա, որը կփակցվի նրանց անձնագրում: Այն հանդիսանում է քաղաքացիության երկրի կողմից այդ անձին տրված ճամփորդական փաստաթուղթը:
Որոշ օտարերկրացիներ կարող են ԱՄՆ մուտք գործել առանց վիզայի, եթե նրանք բավարարում են առանց վիզա ԱՄՆ մուտք գործելու պայմանները:
ԱՄՆ-ի՝ ոչ ներգաղթային վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 6 ամիս ԱՄՆ-ից վերադառնալու պահին և ունի ևս 2 ազատ էջ նոր վիզայի համար։
Չեղարկված արտասահմանյան անձնագրեր. Նախկինում ստացած վիզաների պատճենները։
1 գունավոր լուսանկար 5x5 չափսի՝ էլեկտրոնային տարբերակով և 1 նկար տպված։
Նույնականացման քարտ ID (եթե առկա է)։
Աշխատանքի տեղեկանք՝ հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը։
Ուսանողները՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից։
Ֆինանսական փաստաթղթերը պետք է ներկայացնել դեսպանատուն՝ հարցազրույցի ժամանակ։ Այն ենթադրում է բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայությունը։ Տվյալները պետք է լինեն պարտադիր անգլերեն լեզվով։
Անհրաժեշտ է նաև ներկայացնել ամուսնության կամ ամուսնալուծության վկայական, ամուսնու կամ կնոջ անձնագրի պատճենը։
Ծնողների անձնագրի պատճեն։
Առկայության դեպքում աշխատանքային գրքույկ։
Զինվորական գրքույկ։
Դիպլոմ։
Անչափահասի համար անհրաժեշտ փաստաթղթեր. 18 տաին չլրացած անձանց համար անհրաժեշտ է վիզայի առանձին դիմում և համապատասխան փաստաթղթերի ներկայացում։
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
ծննդական և անչափահասի անձնագիր,
երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավորապես լքել երկիրը՝ նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով,
լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն։
Եթե երեխան ճամփորդում է առանց ծնողների, ապա նշված փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
Լրացուցիչ փաստաթղթեր՝ ըստ ուղևորության նպատակի
Գործնական նատակով մուտքի հմար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավեր՝ գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակն ու ժամկետը։
Սպորտային, ուսումնական, մշակությանին , գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը՝տրված անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական կամ ոչ պաշտոնաական հրավեր. Տվյալ հրավերը ձևակերպվում է ինքնուրույն՝ ազատ ձևով կամ նոտարի կողմից՝ պաշտոնական ձևաթղթով։ Հրավերի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիրող կողմի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Հյուպատոսական վճարը վճարվում է կանխիկ՝ գրասենյակում, այն կազմում է 160 դոլար, իսկ 20.000 դրամ պետք է վճարել փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստման համար, որը ներառում է անհրաժեշտ փաստաթղթերի լրացում, Հյուպատոսական վճարի կատարում և հարցազրույցի նշանակում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։