30/04/2023 13:20
Միացել եմ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին․ Արայիկ Հարությունյան
Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան:
Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է:
Նախաձեռնությանը կարելի է միանալ ու աջակցել թե՛ Արցախի տարբեր բնակավայրերում կազմակերպված ստորագրահավաքով և թե՛ առցանց պահանջագրով»,- նշել է նա։