30/04/2023 18:01
Kazakhstan Chess Cup․ Շանթ Սարգսյանը 2-րդ տեղն է զբաղեցրել
Աստանայում կայացած Kazakhstan Chess Cup միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել։
9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ նա ղազախստանցի Ալդիյար Անսատի հետ կիսել է 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել է 2-րդը:
Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, վաստակելով 6,5 միավոր, զբաղեցրել է 12-րդ տեղը: