Ի՞նչ է Կետո դիետան, ինչպես արագ նիհարել և ցանկալի արդյունք գրանցել. Օգուտներն ու վնասները

01/05/2023 15:23

Ի՞նչ է Կետո դիետան, ինչպես արագ նիհարել և ցանկալի արդյունք գրանցել. Օգուտներն ու վնասները


Մոտենում է ամառը, իսկ դա նշանակում է, որ շատերը փորձելու են հետևել սննդակարգին, տարբեր դիետաներ պահել, որպեսզի ստանան իրենց ցանկալի կազմվածքը:

Վերջերս Հայաստանում մեծ տարածում է գտել Կետո դիետան: Այն հայտնի է եղել դեռ Հին Հունաստանում, սակայն այսօր էլ շարունակում է պահպանել իր գրավչությունը: 

Այս դիետան հատկապես հայտնի դարձավ, երբ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը սկսեցին պատմել վերջինիս հրաշագործ հատկությունների մասին։ Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը խորհուրդ տվեց այդ դիետան, երբ նիհարեց 27 կիլոգրամով։

Սննդաբան Գայանե Շահխաթունին Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս դիետայի հիմնական իմաստը ածխաջրերի լիովին բացառումն է և որպես էներգիա ստանալու աղբյուր միայն ճարպերն ու սպիտակուցներն է օգտագործվում.

«Օրգանիզմն օգտագործում է էներգիայի երկու աղբյուր՝ գլյուկոզա և ճարպաթթուներ: Ճարպը կարող է կուտակվել մարմնում և հանգեցնել քաշի ավելացման: Ճարպի արդյունավետ փոխակերպումը գլյուկոզայի սպառման փոխարեն էներգիայի՝ քաշի կորստի բանալին է: Այս գաղափարը հիմք է հանդիսացել ketogenic դիետայի համար, որը ժողովրդականություն է ձեռք բերել վերջին մի քանի տարիներին»:

Սննդաբանը մատնանշում է, որ հնարավոր է այս դիետան շատ արդյունավետ է, սակայն հակացուցումներ էլ ունի։ Քանի որ օրգանիզմից առավելագույնս հեռացվում են ածխաջրերը, օրգանիզմը դիֆիցիտների մեծ քաղց է զգում և հակառակ դեպքում, երբ պատահմամբ քիչ քանակությամբ ածխաջուր է օրգանիզմը ստանում, օրգանիզմը անմիջապես դա պահեստավորում է որպես ճարպ և հեշտ յուրացում տեղի չի ունենում:

«Քանի որ այս դիետայում յուղերի, ճարպերի օգտագործումը թույլատրելի է՝ այսինքն միսը կարող է լինել յուղոտ, ձուն ճարպոտ ձվածեղի տեսքով, դա կարող է հետագայում խնդիրներ առաջացնել: Երբ մարդը որոշում է անցնել կետոյի, պետք է դա անի սննդաբանի հետ, պետք է լուրջ ուսումնասիրվի արյան մեջ խոլեստերինի քանակը: Քանի որ, եթե դուք հակում ունեք բարձր խոլեստրինի, գեներում կան սրտամկանային հիվանդություններ ունեցողներ, ցանկալի է, որ դուք այս դիետան չընտրեք: Այդ դիետան կարող է ազդել նաև լեղապարկում քարեր ունեցող մարդկանց առողջության վրա: Այս դեպքում պետք է ամեն ինչ արվի բժշկի հսկողության ներքո, հետազոտվելուց հետո, երբ կհաստատվի, որ մարդու օրգանիզմը պատրաստ է այս կարգի սննդային սահմանափակման», - ավելացրեց նա:

Գայանե Շահխաթունին հաստատեց, որ կետո դիետայի դեպքում արդյունքը միանշանակ նկատելի է լինում, քանի որ տվյալ դեպքում բացառվում է գլյուկոզան և ածխաջրերը, իսկ մենք գիտենք, որ ճարպերն առաջանում են հիմնականում գլյուկոզայից:

Նա նաև տեղեկացրեց, որ ի սկզբանե այս դիետան նախատեսված չէ եղել քաշ կորցնելու համար. «Այն ժամանակին օգտագործվել է էպիլեպսիայով հիվանդ երեխաներին սնելու համար: Սակայն միայն նյարդաբանը կարող է ասել, թե ինչու են այդպես արել: Իսկ այնուհետև աստիճանաբար օգտագործվել է որպես քաշ կորցնելու միջոց: Այն օրգանիզմում ավելացնում է կոլագենի քանակը: Գուցե այն նաև նպասի մաշկի ձգվածությանը և նիհարելու ժամանակ մաշկի չկանխվելուն: Սակայն դա էլ 100 տոկոսով չէ»:

Սննդաբանը կետո դիետա պահողներին խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն օգտագործել, քան ճարպոտ մսամթերք. «Միրգը բացառվում է, քանի որ ածխաջուր է պարունակում, այս դեպքում վիտամինների համար ավելի լավ կլինի շատ քանակությամբ բանջարեղեն օգտագործել»։

Հակացուցված հիվանդություններ.

1) զարկերակային բարձր ճնշում

2) սրտանոթային հիվանդություններ

3) լյարդ- լեղապարկ աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաներ

4) օնկոլոգիա

Ամեն դեպքում սննդաբանը հակված է կլասիկ տարբերակին՝ նիհարել բալանսավորված սննդով:

Երբեմն կետո ակցենտներ տալը խնդիր չի, բայց երկարատև օգտագործումը հղի է վնասներով:

Ի՞նչ կլինի, եթե չափից շատ ածխաջրեր ընդունեք

Եթե օրական 30-40 գրամից ավել ածխաջրեր ընդունեք, ձեր մարմինը դուրս կգա կետոզից։Արդյունքում, դուք կդադարեք այրել ճարպը և այն վերածել էներգիայի։ Բայց կա ավելի մեծ խնդիր՝ դուք ստիպված կլինեք անցնել կետոզին վերադառնալու ամբողջ գործընթացով, որը կարող է տևել մինչև մեկ շաբաթ կամ ավելի:

Կետոզից դուրս գալուց անմիջապես հետո չափից շատ ածխաջրեր ստանալը կհանգեցնի վքնածության, փորկապության, այրոցի ցգացումի և մարսողական համակարգի այլ խնդիրներ։

Բացի այդ, ածխաջրերի ընդունումից հետո հնարավոր է, որ կրկին ածխաջրերի խիստ պակաս զգաք և որոշեք հրաժարվել դիետայից, քանի որ քաղցի զգացում առաջացնող հորմոնները նորից կսկսեն մեծ քանակով արտադրվել։ 

Ի՞նչ կարելի է օգտագործել

Միս. ամեն տեսակի և ամեն տարբերակով 

Բանջարեղեն, որը աճում է հողից վերև

Բոլոր կանաչիները 

Մրգերից միայն հատապտուղները. օրական 1 բաժակի չափով 

Ընդեղեն. 1 բուռ

Ձու 

Սունկ

Ավոկադո

Բոլոր կաթնամթերքները բացի կաթից և քաղցրեցված կաթնամթերքից

Պանիր 

Զեյթուն

Սերմեր (պարտադիր հաշվարկել ածխաջրերի քանակը) 

Յուղ, ձեթեր, կարագ 

Ջուր

Հանքային ջուր

Սուրճ

Թեյ

Զրոյի ձգտող ածխաջրերով ալկոհոլ (գինի, վիսկի և օղի)    

Չի կարելի 

Մնացած ամեն ինչը

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում Այսօր, 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար Այսօր, 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում Այսօր, 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար Այսօր, 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ Այսօր, 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի Այսօր, 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո Այսօր, 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ Այսօր, 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը Այսօր, 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից Այսօր, 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) 24/12/2024 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան 24/12/2024 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան 24/12/2024 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը 24/12/2024 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը 24/12/2024 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի 24/12/2024 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն 24/12/2024 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ 24/12/2024 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են 24/12/2024 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել 24/12/2024 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր 24/12/2024 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան 24/12/2024 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները 24/12/2024 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 24/12/2024 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել 24/12/2024 13:53 Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Դմիտրի Պեսկով 24/12/2024 13:40 ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին 24/12/2024 13:30 Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին 24/12/2024 13:17 2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան 24/12/2024 13:08 Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն խախտում հայտնաբերելիս կիրականացնի խիստ վարչարարություն 24/12/2024 13:00 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լումինիտա Օդոբեսկուին՝ Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 24/12/2024 12:54 ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել 24/12/2024 12:49 Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը 24/12/2024 12:34 Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է 24/12/2024 12:19 Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին 24/12/2024 12:09 Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Խաչատրյան 24/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան 24/12/2024 11:47 ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն 24/12/2024 11:39 Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը. Հովհաննիսյան 24/12/2024 11:32 ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ-ն մնա իշխանության. Արման Թաթոյան 24/12/2024 11:25 Պարոն Ավինյան, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամ (Տեսանյութ) 24/12/2024 11:18 Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին 24/12/2024 11:10 Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին 24/12/2024 11:02 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ 24/12/2024 10:53 Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան 24/12/2024 10:53 «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է 24/12/2024 10:50 2024-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832 24/12/2024 10:45 Քաղաքական բանավեճի թեմա չկա. դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին 24/12/2024 10:35 Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 24/12/2024 10:23 Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Լուսանկարներ 24/12/2024 10:09 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 24/12/2024 10:06 Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի 24/12/2024 09:58 15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել 24/12/2024 09:56 Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնել միգրացիայի կառավարման արդյունավետությունը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024-ը 24/12/2024 09:45 ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ, իսկ Լարսը բաց է 24/12/2024 09:19 «Ժողովուրդ». «Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ 24/12/2024 09:17 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել 24/12/2024 09:16 «Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին 24/12/2024 09:11 «Փաստ». Ո՞նց կարելի էր կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել 24/12/2024 09:09 «Հրապարակ». Վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու 24/12/2024 09:07 «Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի 24/12/2024 09:05 «Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է 24/12/2024 09:03 «Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են 24/12/2024 09:00 «Փաստ». Առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը 24/12/2024 08:59 «Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը