01/05/2023 16:27
Թաթոյանը հանդիպել է Քյոլնի հայ համայնքին
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ Քյոլնի հայ համայնքի և հայագետների հետ կարևոր հանդիպումներ է ունեցել։
«Կարևոր հանդիպումներ Քյոլնի հայ համայնքի և հայագետների հետ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի կազմակերպմամբ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:
Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել։