01/05/2023 10:05
Հայաստանում տեղումները կշարունակվեն, հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի տարածքում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ին շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ հարավարևելյան 5-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։