01/05/2023 14:31
Մայիսի 2-ին կտեղաբաշխվեն 2024, 2025, 2027, 2033 և 2050 թվականներին մարվող պետական պարտատոմսեր
Մայիսի 2-ին կտեղաբաշխվեն 2024 թվականի ապրիլի 1-ին մարվող, 2025 թվականի ապրիլի 29-ին մարվող, 2027 թվականի ապրիլի 29-ին մարվող, 2033 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող, 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող պետական պարտատոմսեր, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի՝ gp.minfin.am կայքի միջոցով (առցանց եղանակով) կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
Ամիրյան 23/1,
Տիգրան Մեծի 24,
Կոմիտաս 49
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում: