01/05/2023 12:20
2022-ին Հայաստանում բացվել է մոտ 2,5 հազար իրավաբանական անձ՝ ռուսաստանցի մասնակիցներով, ևս 4 հազար բիզնես գրանցել են անհատ ձեռնարկատերերը. Փոխնախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել է «Գործարար օր» միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Move2Armenia» կազմակերպության կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ։
«2022 թ․ Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվել է աճի բարձր տեմպ, ինչին նպաստել է նաև Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան բիզնեսների տեղափոխումը»,- նշել է Նարեկ Տերյանը:
Նրա խոսքով՝ 2022 թվականին Հայաստանում բացվել է մոտ 2,5 հազար իրավաբանական անձ՝ ռուսաստանցի մասնակիցներով, ևս 4 հազար բիզնես գրանցել են անհատ ձեռնարկատերերը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությանը: