02/05/2023 16:20
Թող այդ հարցին պատասխանի ՀՀ ոմն առաջնորդը. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ Դադիվանքը լքելու Ադրբեջանի պահանջի մասին
Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ իրենք չեն պատրաստվում լքել Դադիվանքը:
«Նրանք ինչ ուզում ասում են, որովհետև ՀՀ առաջնորդը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն: Գնացեք, այդ հարցը հենց նրան տվեք, թե ինչ է մտածում այդ կապակցությամբ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին բոլոր վանականները, ինքը գտնվում են Դադիվանքում.«Ես այստեղ եմ, իմ հողի վրա, իմ տան մեջ, իմ եկեղեցում: Թող այդ հարցին պատասխանի Հայաստանի Հանրապետության ոմն առաջնորդը»:
Մայր Աթոռի՝ ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին այդ հարցն է քննարկվում և շուտով կհայտարարվի դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը։
«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք՝ Aysor.am)», - APA գործակալությանն ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։