02/05/2023 12:20
Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Վաշինգտոնի հանդիպումը դրան չի հակասում․ Արման Եղոյան
Նախնական պայմանավորվածություն կա և, ըստ դրա, հանդիպում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, թե Վաշինգտոնում կայացած հանդիպումը չի հակասում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։
«Բանակցություններից հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի», - ասաց պատգամավորը։
Հարցին, թե հնարավո՞ր է նոր զիջումներ լինեն, քանի որ բանակցությունները, սովորաբար, ի օգուտ Հայաստանի չեն լինում՝ Եղոյանը պատասխանեց.
«Ես համաձայն չեմ, որ բանակցություններն ի օգուտ Հայաստանի չեն եղել, պատերազմն ի օգուտ Հայաստանի չի եղել»։