02/05/2023 16:09
Հերոսների ծնողներին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ. Գեղամ Նազարյանը՝ քաղաքական ուժերին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը քաղաքական բոլոր ուժերին կոչ է անում չշահարկել 44-օրյա պատերազմի հետևանքով կրած մարդկային և տարածքային կորուստները։
«Ծանր բան է ունենալ և՛ մարդկային, և՛ տարածքային կորուստ, բայց ամենավատ բանն այն է, որ ոչ թե լավ չեն հետաքննում, թե ինչ է տեղի ունեցել, այլ այն, որ մեր այս կորուստը ուզում ենք շահարկել։ Ոմանք կորուստը ուզում են դարձնել առաջ շարժվելու միջոց, ոմանք էլ օգտագործում են վշտի մեջ գտնվող մարդկանց», - ԱԺ-ում այս մասին ասաց Նազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը քաղաքական բոլոր ուժերին խնդրեց՝ հերոսների վշտի, հոգեկան տարբեր զգացողության դաշտում գտնվող ծնողներին չներքաշել կեղտոտ խաղերի մեջ: