02/05/2023 14:42
Ադրբեջանը պահանջում է, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը
Ադրբեջանը պահանջում է, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը։
«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք՝ Aysor.am)», - APA գործակալությանն ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Նրա խոսքով, «հայերն այդ վանքի հետ կապ չունեն»։ «Այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից», - նշել է նա։