02/05/2023 15:27
Այն, ինչ տեսա առաջնագծում, սարսափելի էր, հաճախ մտածում եմ՝ ինչպես չխելագարվեցի. «Անահիտ» ջոկատի հրամանատար (Տեսանյութ)
Այն, ինչ արել է թուրքը մեր հանդեպ, աշխարհում որևէ ազգ մեկ այլ ազգի հանդեպ չի արել, ինչպե՞ս կարող են որոշ մարդիկ՝ այն էլ ղեկավարներ, խոսել թուրքի հետ խաղաղ համակեցության հնարավորության, թուրքի հետ հարևանություն անելու մասին, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։
«Թուրքի հետ ապրել քարոզողներին պիտի տամ ռազմական կոշիկներս, ասեմ՝ անցիր այն ճանապարհը, որը ես եմ անցել. եթե անցած լիներ, չէր կարող ասել, թե թուրքի հետ հնարավոր է ապրել», - նշել է նա։
Անահիտ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ 1994 թվականին թուրքը զինադադար էր խնդրում, աղերսում, այն ժամանակ ոչ թե պետք էր հրադադարի համաձայնել, այլ պետք էր ստիպել կապիտուլյացիա ստորագրել։
«Անահիտ» ջոկատի հրամանատարն ընդգծում է՝ եթե 1994թ.-ին մինչև վերջ գնայինք, չէին լինի ոչ 2016 թվականի պատերազմը, ոչ 44-օրյայի արհավիրքը, ոչ դրանից հետո եղած ողբերգությունները։