02/05/2023 15:17
Զարմանում եմ՝ ինչպես կարող են մարդիկ իրենց հրամանատար, առաջնորդ կարգել պարտության խորհրդանիշին. «Անահիտ» ջոկատի հրամանատար (Տեսանյութ)
Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն ասել, թե Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, պատերազմ պետք է սկսել հայրենի հողի մեկ տոկոսի համար էլ։ Ինձ համար ընկալելի չէ՝ ինչպես կարող են մարդիկ առաջնորդ կարգել այդպիսի մեկին, առաջնորդը պետք է հայրենիքի նվիրյալ լինի, չի կարող գերագույն հրամանատար լինել մեկը, որ չի հագել զինվորական կոշիկներ, չի անցել այն ճանապարհը, որ անցավ Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, որ իմ մարտական հայրն էր և երազում էր ազատ և անկախ, մեծ հայրենիք ունենալ, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։
Նրա գնահատմամբ՝ հայրենիքը բզկտելու հարցում բոլոր մեղավորները պատասխան են տալու։
«Ցավ եմ ապրում, որ մեր զավակներ, ընկերներ, եղբայրների արյունով ողողված հողի վրա հիմա քայլում է թուրքն իր կեղտոտ ոտքերով, ինձ համար դա մահվան հավասար մի բան է», - ասել է նա։