02/05/2023 14:08
Ես էլի պատրաստ եմ, միայն թե վստահ լինեմ, որ 44-օրյայի նման ներսից դարպասները չեն բացելու. «Անահիտ» ջոկատի հրամանատար (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում հայ զինվորը չի պարտվել, չի նահաջնել. խայտառակ պարտությունը քաղաքական էր, ժամանակը կգա, կբացահայտվի՝ թուրքն ինչպես հասավ Շուշի, ով կազմակերպեց, ով զոհաբերեց մեր հազարավոր տղաներին, ոսկե սերնդին՝ ինչպես իրենք են ասում՝ հանուն ոչնչի, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։
«90-ականներին, երբ դեռ կանոնավոր բանակ չկար, ունեինք անձնվեր հրամանատարներ, 44-օրյա պատերազին ամեն ինչ արվեց, որ հրամանատարությունը ձախողի. կգա ժամանակը, բոլոր մեղավորները տղաների շիրիմների մոտ պատասխան կտան», - նշել է նա։
Պահեստազորի փոխգնդապետի գնահատմամբ՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար պետք է բռունցք դառնալ այնպես, ինչպես 1988թ.-ին։
«Ես էլի պատրաստ եմ պայքարի, ռազմաճակատ գնալու, ազատագրելու մեր հայրենիքը, միայն թե լինի այդ հրամանը, միայն թե վստահ լինեմ, որ 44-օրյա պատերազմի նման առանց թիկունքի ու առաջնորդի չենք մնալու։ Ես պատերազմի արհավիրքը տեսել եմ. երիտասարդություն, առողջություն եմ կորցրել անդառնալիորեն, բայց այդքանով հանդերձ պատերազմը ավելի սարսափելի չէ, քան հայրենիք կորցնելը», - ասել է Անահիտ Մարտիրոսյանը։