02/05/2023 16:30
Գնաճի ռիսկերը պահպանվում են բարձր մակարդակում. Մարտին Գալստյան
Աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված, աճող անորոշությունների միջավայրում համաշխարհային և ներքին տնտեսական ակտիվության ապագա հեռանկարների և գնաճի ռիսկերը պահպանվում են բարձր մակարդակում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Վերջինից ածանցված՝ բարձր են գնահատվում նաև տնտեսության պարտքային բեռի հնարավոր աճի և դրանից բխող վարկային կորուստների նյութականացման ռիսկերը», - ասաց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ ռիսկի հաջորդ գործոնը վերջին տարիների ընթացքում շարունակաբար արձանագրվող հիփոթեքային վարկերի և անշարժ գույքի գների աճն է, որը վկայում է անշարժ գույքի և հիփոթեքային շուկայի որոշակի գերտաքացման մասին։