02/05/2023 14:11
44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանը բռնցքամարտի ակումբ է հիմնել Հրազդանում
«Զինվորի տան» աջակցությամբ և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականություն դարձավ Հարությունի բիզնես գաղափարը: 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանը բռնցքամարտի ակումբ է հիմնել Հրազդանում:
«2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող տղան նախատեսում է, որ սկզբնական փուլում դպրոցում կկարողանա մարզվել 50 երեխա: Իսկ տվյալ ծրագրից կօգտվեն Հարությունի ընտանիքի 6 անդամները:
44-օրյա պատերազմի մասնակիցը 10 տարի զբաղվել է բռնցքամարտով և դարձել տարբեր առաջնությունների ու միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր: Այժմ սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժնում», - հայտնում են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից։