02/05/2023 20:47
Հոլիվուդի սցենարիստները գործադուլ են հայտարարել
Ամերիկայի գրողների գիլդիան՝ ամերիկացի սցենարիստների ասոցիացիան, գործադուլ է հայտարարել ֆիլմերի և սերիալների արտադրողների հետ անհաջող բանակցություններից հետո, հայտնում է MarketWatch-ը։
Սցենարիստները և կինոֆիլմեր ու հեռուստաֆիլմեր արտադրողների միությունը, որի անդամներ են հանդիսանում Netflix Inc.-ը, Amazon.com Inc .-ը, Apple Inc.- -ը, Walt Disney Co.-ն, Warner Bros. Discovery-ն, NBCUniversal-ը, Paramount и Sony Corp.-ը, 6 շաբաթ բանակցել են, բայց այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Սցենարիստները, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում և աշխատանքային զբաղվածություն ունենալու երաշխիքներ են պահանջել։
«Բանակցային հանձնաժողովն այս գործընթացն սկսել է՝ հասնելու համար արդար որոշման, սակայն ստուդիաների պատասխանը մեզ չի բավարարում՝ հաշվի առնելով այն էքզիստենցիալ ճգնաժամը, որին բախվել են սցենարիստները»,- նշված է 11,5 000 ներկայացուցիչ ունեցող Ամերիկայի գրողների գիլդիայի հայտարարությունում։
Գործադուլի ազդեցությունն առաջին հերթին կզգան թոք-շոուները, այդ թվում՝ Saturday Night Live-ը, գրել է MarketWatch-ը։ Նոր ֆիլմերի և սերիալների թողարկումները կարող են հետաձգվել, եթե գործադուլը երկարի։
Նշենք, որ վերջին անգամ հոլիվուդյան սցենարիստները գործադուլ էին արել 2008 թվականին։ Գործադուլը 3 ամիս էր տևել և հանգեցրել բազմամիլիոնանոց կորուստների՝ ֆիլմարտադրության ասպարեզում։