02/05/2023 19:53
Ապրիլին՝ 15 000․ ՌԴ ՊՆ-ն՝ Ուկրաինայի ԶՈՒ կորուստների մասին
Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ ամսվա ընթացքում կորցրել են ավելի քան 15 հազար մարդ, ՌԴ ԶՈՒ հրամկազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն։
«ՌԴ ԶՈՒ ակտիվ գործողություններ է վարում շփման գծի ամբողջ երկայնքով։ Չնայած արևմտյան երկրների կողմից ստացվող աննախադեպ ռազմական օգնությանը՝ հակառակորդը զգալի կորուստներ է կրում։ Միայն անցած մեկ ամսվա ընթացքում նրանք կորցրել են ավելի քան 15 հազար մարդ»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։