02/05/2023 13:17
Բունդեսլիգայի ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը, գրում է Armsport-ը։
Նշվում է, որ գերմանական թիմը մարզում է Դանիել Ֆարկեն, որը նախորդ տարի 1,5 ամիս աշխատել է ռուսական ակումբում։
«Ֆարկեն շատ է ցանկանում Սպերցյանին իր թիմ բերել, նրա նկատմամբ հետաքրքրություն կա: Բայց հավանականություն կա, որ Ֆարկեն ամռանը կհեռանա «Բորուսիայից»: Պետք է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը»,- RB Sport-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։