02/05/2023 22:22
Oկուպացված Վարանդայում ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել
Ադրբեջանի օկուպացրած Վարանդայում ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել։
«Զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Մամեդով Ռամիլ Իլհամ օղլուն Ֆիզուլիում (Վարանդա-խմբ․) ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով ինքն իր վրա»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է զինդատախազության ներկայացուցիչը։
Ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, անցկացվում է հետաքննություն։