02/05/2023 23:06
ՔՊ-ն՝ ընդդեմ մամուլի․ դատական հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 25-ին 5 հայցադիմում է ներկայացրել դատարան՝ «զրպարտություն հանդիսացող տվյալները» հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատական հայց է ներկվայացվել հետևյալ լրատվամիջոցների դեմ՝ «Հայելի» ակումբ, «24 նյուզ», «Նյուզ էյ էմ», «168 ժամ»:
Դատական հայց է ներկայացվել նաև «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության դեմ: