02/05/2023 20:37
Վահան Քերոբյանը Դուբայում խոսել է Շիրակի մարզի «չոր նավահանգստի» մասին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում խոսել է Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների վերաբերյալ, այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
«Նախարարը մանրամասն ներկայացրել է նաև Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը և շեշտել, որ արդյունաբերական այս պարկի ստեղծմամբ Գյումրիում կկենտրոնանան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։