02/05/2023 11:05
Արցախի հարցի վերաբերյալ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունը նույնն է. Արման Եղոյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավորների համար անհասկանալի է՝ ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն այս համատեքստում հարց ուղղեց ընդդիմադիրներին:
«Եթե այս բանակցությունները տեղի ունենան կամ, միգուցե, վաղը լինեն Մոսկվայում՝ նույն ձևով, նույն քանակի լրատվության, նոր մամուլի հաղորդագրությամբ, նոր բովանդակությամբ, դուք էլի այդ նույն հարցը այստեղ կբարձրացնե՞ք», - հարցրեց Եղոյանը:
Նա վստահեցնում է՝ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունն Արցախի հարցի վերաբերյալ նույնն է:
Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Ռուբեն Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ բանակցողը, գնում է Ադրբեջանի հետ բանակցություններին, որով Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները բերել, շաղկապել է»: