02/05/2023 13:01
Քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը ձախողել է. Հայկ Մամիջանյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խուսափել է ասել, որ Շուշին, Հադրութը ու հարակից մնացած հայկական բնակավայրերը օկուպացված են, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ հարցնում են՝ իսկ գուցե Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում լա՞վ բանակցի, ես հակադարձում եմ հետևյալը՝ Արարատ Միրզոյանը Երևանի կենտրոնում՝ Ազգային ժողովի ամբիոնից վախենում է ասել, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են: Դե թող գնա բանակցի ինչ ուզում է», - նշեց նա:
Մամիջանյանի կարծիքով՝ քաղաքագիտության ժանրից չէ վերլուծելը այս իշխանության գործողությունները:
Նրա խոսքով՝ քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը ձախողել է:
«Հա, ինչ-որ ձեռքբերումներ կան, փոքր հաղթանակներ եղել են, կապ չունի, քանի դեռ Փաշինյանը վարչապետի աթոռին է, ընդդիմությունը ձախողել է», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմությունն ինչ-որ գործընթացներ սկսի՝ ասաց՝ հնարավոր է ամեն ինչ: