02/05/2023 11:22
Քննարկվել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վերաբերյալ հարցեր
Մայիսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։