03/05/2023 12:38
Ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողել, էս ովքե՞ր են. Հրանտ Բագրատյան
ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը ռազմամթերքի խնդիր ունի. չի կարողանում ձեռք բերել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
«Այսօր մի ՔՊ-ական կին հայտարարեց, որ ՌԴ-ն չի թողնում, որ զենք ու զինամթերք գնենք։ Նայում եմ «Հայլուր»-ով գերությունից մի կերպ պրծած Ռաֆայել Գևորգյանին, որն ասում է, որ 2022-ի սեպտեմբերի Շորժայի մարտերում փամփուշտ չլինելու պատճառով են դիրքեր հանձնել։ Այդ նույն փամփուշտ չլինելու պատճառով նրանց հրամանատար Տարոն Սիմոնյանը նետվել է ազերիների վրա և նռնակով իրեն պայթեցրել։ Հերոսն իր կյանքի գնով փրկել է տղաներին։
Եղբա՛յր, ընկերս կասեր՝ փամփուշտ ալ չունի՞ք։ Բա ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողել։ Է աշխատացրեք։ Գործարանը նվիրել եք ինչ-որ պատրոնդաշի ու ... Բան չեմ հասկանում։ Էս ովքե՞ր են», - գրել է Հրանտ Բագրատյանը։