03/05/2023 15:02
«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, «Պատիվ ունեմ»-ը՝ ոչ
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համաձայն չէ պնդումների հետ, թե ընդդիմությունը բոյկոտում էր կառավարության հետ հարցուպատասխանը: Այսօր նրանք կներկայանան կառավարության հետ հարցուպատասխանին:
«Բոյկոտ բառն այս դեպքում կիրառելի չէ, մենք կառավարության զեկույցի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցանք ու նաև ելույթներ, նույնը շարունակվելու է նաև այսօր», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Մինասյանի խոսքով՝ նրանք այսօր մասնակցելու են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որ շարունակեն հարցերը, որը չհասցրին տալ նրան կառավարության զեկույցի ժամանակ:
Նշենք, որ հարցուպատասխանին կմասնակցեն միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները, «Պատիվ ունեմ»-ը կշարունակի բոյկոտը: