03/05/2023 19:32
Գոռ Ազիզյանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը՝ վիճելի մրցավարության արդյունքում
Բռնցքամարտիկ Գոռ Ազիզյանը Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը՝ վիճելի մրցավարության արդյունքում, հայտնում է armsport.am-ը։
0: 4 հաշվով պարտություն է գրանցվել Ազիզյանի և Բուլղարիայի ներկայացուցիչԿոնստանտին Կոստովի եզրափակիչ մենամարտում, թեև առաջին երկու ռաունդներում Ազիզյանը շատ ակտիվ է գործել և մեծ առավելություն ունեցել մրցակցի նկատմամբ, իսկ երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը բացահայտ նոկդաուինի է ենթարկել մրցակցին:
Այդուհանդերձ, երիտասարդների ԵԱ-ում բողոքարկման հնարավորություն չկա. հայ մարզիկի արծաթե մեդալը կպահպանվի: