03/05/2023 14:13
Ամեն ինչ անելու ենք, որ Աշխարհի առաջնությանը լավ մասնակցենք, դրանից հետո Օլիմպիական խաղերին մեր երկրի պատիվը միշտ բարձր պահենք․ Արթուր Ալեքսանյան (Տեսանյութ)
Իմ բոլոր հաղթանակներն իրենց տեղն ունեն, որովհետև ամեն մի հաղթանակի համար, գիտեք՝ ինչքան աշխատանք ենք կատարել մարզիչների հետ: Շարունակելու ենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
«Մեր հավաքականն աշխարհի լավագույն թիմերից մեկն է, մեր մարզիչներն աշխարհի ուժեղագույն մարզիչներից են: Ամեն ինչ անելու ենք, որ Աշխարհի առաջնությանը լավ մասնակցենք, դրանից հետո Օլիմպիական խաղերին մեր երկրի պատիվը միշտ բարձր պահենք», - ասաց չեմպիոնը։
Նա նշեց, որ նպատակ ունի Փարիզում անել այն, ինչը չստացվեց Տոկիոյում․«Շատ ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էի ու պատրաստ էի Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ, բայց կիսաեզրափակչում ստացածս վնասվածքն ինձ խանգարեց: Հիմա ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի Փարիզի 2024 թվականի խաղերում ոսկե մեդալ նվաճեմ»։