03/05/2023 20:44
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում․ Նույնը նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից․ Դավիթ Բաբայան
Արցախի ԱԳ նախկին նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ակնկալում է Արցախի հարցի շուրջ հստակ դիրքորոշում Հայաստանի իշխանություններից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։
«Ադրբեջանի կազմում չի կարող լինել ո՛չ իրավունք, ո՛չ անվտանգություն։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։ Նույնը նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Եթե տեսնում են, թող ասեն՝ տեսնում են Ադրբեջանի կազմում, չենք նեղանալու ոչ մեկի վրա, բայց մենք մեր քայլերը պետք է տեսնենք՝ ինչ ենք անում, որ իմանանք՝ ծնողներ ունե՞նք, ո՞րբ ենք, եղբայրներ, քույրեր ունե՞ք, թե՞ չունենք»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։