03/05/2023 17:15
Զելենսկին հայտարարել է, որ շուտով հակահարձակման կանցնեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենք շուտով հակահարձակում կսկսեն և հույս է հայտնել, որ դրանից հետո Ուկրաինային ինքնաթիռներ կտրամադրվեն։
«Ինչո՞ւ եմ վստահ, որ մենք ինքնաթիռներ կունենանք․ որովհետև շուտով մենք հակահարձակողական գործողություններ կձեռնարկենք։ Դրանից հետո, վստահ եմ, մեզ կտրամադրեն ինքնաթիռներ, թեպետ, իհարկե, ցանկալի կլիներ, որ հակառակը լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասել է Զելենսկին՝ Ֆինլանդիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Դանիայից Ուկրաինային ինքնաթիռներ տրամադրելու մասին հարցին։