03/05/2023 21:45
ՆԱՏՕ-ն ներկայացուցչություն կունենա Ճապոնիայում
ՆԱՏՕ-ն նախատեսում է 2024 թվականին Ճապոնիայում ներկայացուցչություն բացել, հաղորդում է Nikkei ճապոնական պարբերականը։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը կապի գրասենյակի դեր է կատարելու, որի միջոցով ՆԱՏՕ-ի անդամ երկրները և Ճապոնիան խորհրդակցություններ են անցկացնելու տարբեր հարցերի շուրջ։ Խորհրդակցություններին, Ճապոնիայում գտնվող ներկայացուցչության միջոցով, ներագրավվելու են նաև տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցները՝ Հարավային Կորեան, Ավստրալիան, Նոր Զելանդիան։
Ճապոնիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու հաջորդ տարի։ Նմանատիպ ներկայացուցչություններ ՆԱՏՕ-ն ունի նաև Նյու-Յորքում, Վիեննայում, ինչպես նաև Վրաստանում և Ուկրաինայում, նշում է ճապոնական պարբերականը։